Հայաստանն ու Նեպալը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարարՆարայան Պրակաշ Սաուդի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի խորացումը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում կողմերի միջև համագործակցության փորձը:

Հայաստանի և Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը:

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով