Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի հակամարտությունը. Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը չի կանգնեցնի Ռուսաստանի հետ հակամարտությունը, այլ կերկարաձգի այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կերկարաձգի պատերազմը, այլ ոչ թե կավարտի այն», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել Կիևին՝ չնայած դրա համաձայնեցման դժվարություններին։

«Վստահ եմ, որ ԱՄՆ-ն կկարողանա համաձայնության հասնել Կոնգրեսում քննարկումների ընթացքում և կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: ԵՄ գծով դաշնակիցները դա անում են տարբեր ուղիներով: ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցույց տալ Ուկրաինային», - ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը չի կարելի թույլ տալ հաղթանակ տանել մարտի դաշտում, քանի որ «դա կհանգեցնի հետագա ագրեսիայի վտանգի»։

«Եվ միակ միջոցն է շարունակել օգնությունն Ուկրաինային»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 6-ին Ուկրաինային և Իսրայելին նոր խոշոր արտակարգ ֆինանսական օգնության տրամադրման օրինագիծն արգելափակվել է Սենատի կողմից, թեև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով օրենսդիրներին կոչ էր արել հաստատել այդ ծախսերը Սուրբ Ծննդյան տոների արձակուրդի մեկնելուց առաջ:

ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում պետք է քննարկեն մինչև 2027 թվականը Կիևին 50 միլիարդ եվրո հատկացնելու հարցը և որոշում ընդունեն՝ արդյոք անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները