Տարածաշրջանային

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն Իլհամ Ալիևն է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն Իլհամ Ալիևն է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածուն կրկին լինելու է Իլհամ Ալիևը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարել է կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդագովը։ «Առաջիկա արտահերթ ընտրություններում մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել է Բուդագովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել երկրում 2024 թվականի փետրվարին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում