Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի մինչև տարեվերջ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես լիովին ակնկալում եմ, որ մինչև այս ամսվա վերջ դուք կլսեք Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ աջակցության մասին հայտարարություն»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում։

Քիրբին հավելել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին կվստահեցնի իր մտադրության մասին՝ դիմելու Կոնգրեսի, որպեսզի օրենսդիր մարմինը նույնպես հավանություն տա Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցներ տրամադրելու խնդրանքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում