Քաղաքականություն

ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առացքային հարցերին: Երկուստեք ընդգծվել է ԵՄ հարթակում սերտ փոխգործակցության և ՀՀ-ն եվրոպական ինտեգրացիոն կառույցին առավել մոտեցնելու պատրաստակամությունը։

Ըստ աղբյուրի՝ ի շարունակություն նույն օրը կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով քննարկմանը՝ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչություններ ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում