Պոլիտեխնիկն ու Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կհամագործակցեն մի քանի ուղղություններով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, այցելել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ իրականացվում է պոզիտրոն էմիսիոնտոմոգրաֆիկ հետազոտություն (ՊԷՏ/ՀՏ) ռադիոֆարմ պատրաստուկների կիրառմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղում նման ծավալների իզոտոպի ստացման գործառույթը միակն է տարածաշրջանում, ինչը կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով Ֆ-18 ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման կարճպարբերությունը:

Լաբորատոր բաժնի մասնագետները ներկայացրել են ռադիոֆարմպատրաստուկի արտադրության հաջորդական պրոցեսները (իզոտոպի արտադրություն Cyclone 18 Twin արագացուցիչի միջոցով, ռադիոֆարմպատրաստուկի ստացում Synthera V2 սարքով և որակի վերահսկման փուլ), ինչպես նաև ախտորոշիչ բաժանմունքում իրականացվող ՊԷՏ/ՀՏհետազոտման նրբությունները:

Ծավալվել է քննարկում ՀԱՊՀ-ի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի գործակցության հնարավորության շուրջ:

«Շատ հաճախ գիտության որոշ ուղղություններ տեղից չեն շարժվում՝ կիրառման հարթության պրոբլեմներին չտիրապետելու և սկզբնաղբյուրներին հասանելիություն չունենալու պատճառով: Քննարկման արդյունքում հասկանում ենք՝ ինչպես դիրքավորվել թե´ կադրերի պատրաստման, թե հետազոտական աշխատանքի առումով: Ո՞ր հարցերով զբաղվելն է իրատեսական, որոնց ժամանակ հատկացնելով՝ կձևավորենք համագործակցային միջավայր: Զարգանում են այն մասնագիտական համայնքները, որտեղ աշխատողները զբաղվում են հետազոտությամբ, ինչի ականատեսը ես եղա այստեղ: Սա նշանակում է, որ մեր միջև կարող է ձևավորվել բնական երկխոսություն և արդյունավետ համագործակցություն»,-ասել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնիտնօրեն Արմինե Բադեյանը նշել է, որ ինչպես իրենց, այնպես էլ նմանատիպ այլ կենտրոններում առկա է նեղ մասնագետների մեծ պահանջարկ,և որ վերջիններիս բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկա մասնագետների պատրաստման համակարգված մեկ միասնական համակարգ: Բադեյանը նաև հավելել է, որ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը պատրաստակամ է իր ողջ մասնագիտական ներուժով աջակցել համապատասխան մասնագետների կրթման և գործնական հմտությունների ձևավորման գործընթացին: Այդ առումով, ըստ Բադեյանի, Պոլիտեխնիկի և Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հաջող գործակցությունը ինքնին կարող է նոր զարգացման սկիզբ դառնալ:

Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցության ճանապարհային քարտեզը: Որպես առաջին քայլ՝ կողմերը պայմանավորվել են գործակցել միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ ինժեներների պատրաստման, համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ուսանողների համար համապատասխան պրակտիկաների ապահովման ուղղություններով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում