Քաղաքականություն

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության կարևորությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության կարևորությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային առանցքային հարցերին: Երկուստեք գոհունակությամբ են նշվել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, խորացող քաղաքական երկխոսությունը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող թեմաների շուրջ:

Նշվում է, որ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Անդրադարձ է կատարվել նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում