Սպորտ

Հայ պատանի բռնցքամարտիկները ևս 6 մեդալ նվաճեցին Երևանում ընթացող ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայ պատանի բռնցքամարտիկները ևս 6 մեդալ նվաճեցին Երևանում ընթացող ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ավարտվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճեց ևս 6 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականից 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, մրցելով Ռուսաստանի ներկայացուցչի հետ, զիջեց` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Կանանց 48 կգ քաշային կարգում եզրափակիչում Հայաստանից Հեղինե Պետրոսյանն ուժերը չափեց հնդիկ Պայալ Պայալի հետ ու պարտվեց 5:0 հաշվով: Նա նվաճեց արծաթե մեդալ:

Տղամարդկանց 50 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար մենամարտում Տիգրան Հովսեփյանի մրցակիցը բուլղար Դմիտրի Տանկովն էր: Հայ մարզիկը 5:0 հաշվով պարտության մատնեց նրան` դառնալով ոսկե մեդալակիր:

Պատանիների 60 կգ քաշային կարգի եզրափակիչում` Անդրանիկ Մարտիրոսյանը մրցեց ուզբեկ Ֆիրուզջոն Սադուլաևի հետ ու զիջեց 5:0 հաշվով: Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

66 կգ քաշում Արգիշտի Հակոբյանը եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց Իվան Սինիակին` նվաճելով ԱԱ-ի ոսկե մեդալը:

Եվ 75 կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը գերազանցեց հնդիկ Սահիլ Սահիլին ու դարձավ ոսկե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում