ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ռազմական ծախսերը 2022 թվականին աճել են 6%-ով և կազմել ռեկորդային 240 մլրդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական պաշտպանության գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Եվրամիության 27 երկրներից 20-ն ավելացրել է պաշտպանության հատկացումները, նրանցից վեցը ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10%-ով։

Ռեկորդակիրներ են դարձել ՆԱՏՕ-ի անդամակցությանն սպասող Շվեդիան՝ 30,1 % աճով, Լյուքսեմբուրգը՝ 27,9 %, Լիտվան՝ 27,6 %, Իսպանիան՝ 19,3 %, Բելգիան՝ 14,8 % և Հունաստանը՝ 13,3% աճով։

Բոլոր ռազմական ծախսերի գրեթե մեկ չորրորդը՝ 58 միլիարդ եվրո, ուղղված է նոր տեսակի զենքերի ձեռքբերմանը․ այս թիվը 2021 թ․-ի համեմատ աճել է 7 %-ով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նաև Եվրոպական պաշտպանության գործակալության ղեկավարն է, հայտնել է, որ ԵՄ երկրների զինված ուժերը պետք է պատրաստ լինեն «ավելի պահանջկոտ ժամանակաշրջանի»։

«Այս նոր իրողություններին հարմարվելը նախ և առաջ նշանակում է ավելի շատ ներդրումներ պաշտպանության ոլորտում։ Ռեկորդային 240 միլիարդ եվրոն հիմք է դնում անդամ երկրների հանձնառությանը՝ ամրապնդելու եվրոպական պաշտպանությունը», - ասել է Բորելը։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան