Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում է Ռուսաստանը բարեկամ երկիր․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ինչպես համարել է, այնպես էլ համարում Ռուսաստանը բարեկամ երկիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցին։

«Ինչպես Ռուսաստանի Դաշնությունը համարել ենք, այնպես էլ համարում ենք բարեկամ երկիր։ Եվ բարեկամ երկրների հետ հարաբերություններում կան հարցեր, որոնք անհրաժեշտ է հասցեագրել։ Եվ մենք այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք, և մենք հույս ունենք և ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի և փոխադարձ միմյանց շահերը նկատի առնելու, ինքնիշխանությունը, անկախությունը հարգելու տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է. Նիկոլ Փաշինյան