Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 5-րդ տուրում պարտություն են կրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 5-րդ տուրում պարտություն են կրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեցԳերմանիայի հավաքականի հետ և զիջեց 1-3 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Կանանց մրցաշարում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում