Բորելը ԵՄ-ին կոչ է արել ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային
1 րոպեի ընթերցում
![Բորելը ԵՄ-ին կոչ է արել ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1124142.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ բոլոր երկրներին ավելացնել ռազմական մատակարարումներն Ուկրաինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Մենք բոլորս պետք է ավելացնենք մատակարարումներն Ուկրաինային: Նրանց, առաջին հերթին, անհրաժեշտ ՀՕՊ միջոցներ, ձմեռային սարքավորումներ և համազգեստ»,-հայտարարել է նա ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերի համար պատրաստել ևս 10 հազար զինվորականներ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի հրաժարվում մինչև 2024 թվականի մարտը 1 մլն արկ մատակարարելու իր խնդրից: