Սպենդիարյան-152. կոմպոզիտորի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը վերաբացվել է նոր գեղարվեստական ձևավորմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված` կոմպոզիտորի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը՝ նոր գեղարվեստական ձևավորմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման բացմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է թանգարանի մշտական նոր ցուցադրության բարձր որակին, ինչը տեսանելի վկայությունն է տուն-թանգարանի ակտիվ մշակութային գործունեության:

«Նախարարի տեղակալը նշել է, որ տուն-թանգարանը մշտապես աչքի է ընկել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և հույս հայտնել, որ ապագայում ևս կհամալրվի տեխնիկական նոր բաղադրիչներով:

Ի հավելումն Ալֆրեդ Քոչարյանի խոսքի` թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշել է, որ այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ունկնդրելու կոմպոզիտորի ջութակի ձայնը, մասնավորապես, Սպենդիարյանի «Վալս» ստեղծագործությունը՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի կատարմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ցուցադրության հեղինակն է «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր, ճարտարապետ Արև Սամուելյանը: Միջոցառման շրջանակում Արև Սամուելյանը տուն-թանգարանին է նվիրել երկու նամակ, որոնք իր պապին՝ մշակութային և հասարակական գործիչ Մարկ Պետրոսյանին գրել է Սպենդիարյանի դուստր, թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովան:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամները, անվանի արվեստագետներ և մտավորականներ։ «Մեղեդի» լարային քառյակի կատարմամբ հնչել են Սպենդիարյանի և այլ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ։

Հայերեն

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել