Իսրայելի բանակը հայտնել է, որ հարված է հասցրել սիրիական բանակի ռազմական ենթակառուցվածքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորականները հարված են հասցրել Սիրիայի բանակի ռազմական ենթակառուցվածքին՝ ի պատասխան սիրիական կողմից ականանետային գնդակոծման։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել սիրիական բանակին պատկանող ռազմական ենթակառուցվածքին և ականանետային կայանքներին՝ ի պատասխան երեկ (հոկտեմբերի 24-ին – խմբ.) Իսրայելի դեմ կատարված արձակումների»,- ասվում է հայտարարության մեջ
Կարդացեք հոդվածը` Русский