ՀՀ ՆԳՆ փոխնախարարները հետևել են փրկարարների ատեստավորման ընթացքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է փրկարար ծառայողների ատեստավորումը, որին հետևել են ատեստացիոն հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Ներկա են եղել նաև ատեստացիոն հանձնաժողովի անդամներն ու փրկարար ծառայության ղեկավարությունը։ Ատեստավորման մեկնարկից առաջ նրանք հանդիպել են փրկարար ծառայողներին և հաջողություն մաղթել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, առաջին փուլով ատեստավորման համար կամավոր սկզբունքով դիմել է 345 փրկարար ծառայող։ Հոկտեմբերի 23-ին դրան մասնակցել են Երևան քաղաքի փրկարարական վարչության կրտսեր խմբի այն ծառայողները, որոնք առաջինն են ցանկություն հայտնել մասնակցելու ատեստավորմանը։

«Ընդհանուր գիտելիքների ստուգման ողջ ընթացքը, ինչի համար ծառայողներին տրվել էր 80 րոպե, տեսաձայնագրվում էր։ Ատեստացիոն հանձնաժողովի անդամներն էլ գործընթացին հետևում էին տեսահսկման սենյակից։

Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից: Առաջինն ընդհանուր գիտելիքների փուլն է, ապա` ֆիզպատրաստության, վերջում՝ մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը։ Գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում նախատեսված է նաև հարցազրույց՝ հոգեբանի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ատեստացիոն հանձնաժողովում ներգրավված են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ՆԳ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Փրկարար ծառայության ներկայացուցիչներ։

Ատեստավորումը բարեհաջող անցած ծառայողները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց սոցիալական երաշխիքները։

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը