Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 100 օբյեկտի հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ խոցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող ավելի քան 100 թիրախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի զինյալ, չեզոքացվել է նաև ՀԱՄԱՍ-ի ջոկատ։

Խոցված օբյեկտների շարքում են ստորգետնյա թունել, զենքերի պահեստներ, տասնյակ հրամանատարական կենտրոններ։ ԻՊԲ-ն հայտնում է նաև Ջաբալիայի շրջանում մզկիթներից մեկում գտնվող զենքերի ոչնչացման մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել Գազայի հունական եկեղեցու մերձակայքում գտնվող շենքին հասցված հարվածի մասին, որի հետևանքով վնասվել է նաև 12-րդ դարի եկեղեցու ճակատային հատվածը։

Ըստ BBC-ի՝ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին․ եկեղեցում պատսպարված էին օթևան փնտրող բազմաթիվ քրիստոնյաներ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ պայթյունը լուրջ վնասներ է հասցրել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։

ԻՊԲ-ն հայտնել է, որ կործանիչները հարվածել են հրամանատարական կենտրոնին, որտեղից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվում, և դրա հետևանքով վնասվել է տարածքում գտնվող եկեղեցու պատը։

Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքությունը դատապարտել է եկեղեցու գնդակոծությունը՝ հայտնելով, որ «եկեղեցիները և դրա հաստատությունները թիրախավորելը պատերազմական հանցագործություն է»։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին: Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ 3800 է, վիրավորների թիվը՝ 13 000։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres