Սա ազգային հարստություն է. Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության 65-ամյակը նշվել է հոբելյանական երեկոյով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գերատեսչությունից, նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ այս իրողությունը հպարտության զգացում է առաջացնում. «Անգնահատելի է այն փաստը, որ 65 տարի շարունակ Հայաստանում գործում է երաժշտության (երգչախմբային) ընկերություն, որն իր շուրջն է համախմբում մեկ Ազգային ակադեմիական, երեք պետական կամերային, մանկական, դպրոցական, մարզային բազմաթիվ երգչախմբեր: Սա ազգային հարստություն է: Երաժշտական ընկերությունը երկար տարիներ միավորում է նաև երաժշտաոլորտի բոլոր ներկայացուցիչներին և երաժշտասերներին: Տարիներ շարունակ գործելով Երևանի սրտում՝ իր տեսքով և բովանդակությամբ այս կառույցն ուշադրություն է գրավում, հետաքրքրություն առաջացնում անգամ երեխաների և պատանիների շրջանում: Հատկանշական է, որ նրանցից շատերը հետագայում ընտրում են երաժշտաոլորտ տանող այդ ուղին»:

Ըստ աղբյուրի՝ Դանիել Դանիելյանն անչափ կարևորել է նաև այն փաստը, որ երկար տարիներ Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերությունը ղեկավարում է Դավիթ Ղազարյանը, որն իր մասնագիտական բարձր կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գործունեությամբ, մարդկային բարձր որակներով սիրված է բոլորի կողմից և համախմբում է ոլորտի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալն իր խորին երախտագիտությունն է հայտնել Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանին անգնահատելի ներդրման և ավանդի համար՝ նրան մաղթելով քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական գործունեություն:

Նշվում է, որ Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հանդես եկել ողջույնի խոսքով: Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության նախագահը ներկաներին հանգամանորեն ներկայացրել է ընկերության գործունեությունն ու երկար տարիների անցած ուղին:

Երեկոյի ընթացքում ելույթով հանդես են եկել «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և այլոք: Համերգի ընթացքում հնչել են հայ և եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեկոն վարել է երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում