Ռուսաստանը և Կատարը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Կատարի արտգործնախարար Մուհամեդ Բեն Աբդելռահման Ալ Թանիի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, կողմերը հաստատել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հումանիտար միջանցքների բացման անհրաժեշտությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարարությունը։

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է մերձավորարևելյան կարգավորման խնդիրներին՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում աղետալի իրավիճակի արագ դեէսկալացիայի վրա։ Այդ համատեքստում կարևորվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և հումանիտար միջանցքների բացումը, որոնք հնարավորություն կտան խուսափել նոր զոհերից և գործնական օգնություն ցուցաբերել տուժած խաղաղ բնակիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կողմերն ընդգծել են «պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցային գործընթացի հաստատման կարևորությունը, որի վերջնական նպատակը պետք է լինի 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը՝ Իսրայելի հետ խաղաղ և անվտանգ ապրելով՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործող բանաձևերի։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները