Վասիլիս Մարագոսը Վահե Հովհաննիսյանի հետ հանդիպմանը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ՎԱհե Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները: Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ աջակցելու նշյալ ուղղությամբ ՀՀ կառավարության ծրագրերին:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արդյունավետության բարձրացմանը, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերին, ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում հետագա համագործակցության ու հնարավոր նոր ուղղություններին առնչվող հարցեր:

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ