ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կառավարությունը 2024 թվականի համար ռազմական ծախսերն ավելացրել է մինչև 1,69 տրիլիոն գրիվնա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Որոշումն ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրի համաձայն, ըստ որի՝ նախարարների կաբինետը 2024 թվականին ռազմական ծախսերի համար բյուջեից պետք է հատկացնի ՀՆԱ-ի առնվազն 21,6 տոկոսը։