Միջազգային

Իսրայելական ռազմական ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական  ռազմական ուղղաթիռները հարվածներ են  հասցրել Լիբանանի տարածքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։

«Արմենպրես»--ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Ներկայումս Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքում, մանրամասները կհետևեն», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Լիբանանից Իսրայելի տարածք ներխուժած մի քանի զինված անձանց լիկվիդացնելու մասին։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները հայտնել են Լիբանանից դեպի Իսրայելի տարածք ականանետային երկու արկ արձակելու մասին, որոնցից մեկը չի հատել սահմանը։

Նախորդած մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ՝ օդային տագնապի ազդանշաններ են հնչել երկրի հյուսիսում գտնվող մի քանի բնակավայրերում, որոնք գտնվում են Լիբանանի սահմանի մոտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում