ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ պարգևատրել է գրադարանների աշխատակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և պատվոգրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության անունից մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և կարևորել գրադարանների և գրադարանավարների անգնահատելի դերակատարումը հանրության կյանքում:

Նախարարի տեղակալը խոսել է նաև ոլորտում առկա մարտահրավերների մասին՝ մատնանշելով արդի տեխնոլոգիաների ներդրման, նորարարական մոտեցումների անհրաժեշտությունը: Նա վստահություն է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչները հմտությունների զարգացման և բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ հաղթահարում են նաև այդ խնդիրները:

Նշվում է, որ Ալֆրեդ Քոչարյանի ընդգծմամբ՝ պետությունը անչափ կարևորում է գրադարանային ոլորտի առաջխաղացումը և դրա լավարկման նպատակով պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել գրադարանների սերվերների ձեռքբերման համար, որոնց միջոցով կապահովվեն գրադարանների անվտանգ և սահուն աշխատանքը:

Նախարարի տեղակալը մաղթել է ոլորտի մասնագետներին կենսական մեծ ուժ և հաջողություններ:

Հայերեն

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում