Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողություններում ավելի քան 700 իսրայելցի և 400-ից ավելի պաղեստինցի է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը կործանիչներով, ուղղաթիռներով և հրետանիով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի՝ Գազայի հատվածում տեղակայված ավելի քան 500 թիրախի։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ մարտերը շարունակվում են 7 կամ 8 վայրերում․ ՀԱՄԱՍ-ի հարձակումից երկու օր անց Իսրայելում զոհերի թիվը հասել է 700-ի, շուրջ հարյուր մարդ գերի է վերցվել։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է նաև, որ Իսրայելը չորս մարտական ստորաբաժանում է ուղարկել հարավ։

Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից շարունակում են ներխուժել Իսրայել։

Գազայից հայտնել են բնակելի 2 շենքի գնդակոծության հետևանքով պաղեստինցիների շրջանում 7 զոհի մասին։ Իսկ հոկտեմբերի 8-ին, ըստ Reuters-ի տեղեկատվության, իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել թունելների, մզկիթի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների տների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է զոհվել, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։

Բացի Գազայի հատվածում ընթացող մարտերից, հոկտեմբերի 8-ին հրետանիով և հրթիռներով միմյանց հարվածներ են հացրել Իսրայելի ուժերը և Լիբանանում տեղակայված, Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» խմբավորումը։ Իսկ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, ըստ Իսրայելի արտգործնախարարության, ոստիկանը կրակել և սպանել է 2 իսրայելցի զբոսաշրջիկների և նրանց եգիպտացի ուղեկցորդին։

Ռազմական գործողությունների պատճառով հոկտեմբերի 9-ին բարձրացել են նավթի գները։ Մի շարք միջազգային ավիափոխադրողներ դադարեցրել են թռիչքները դեպի Թել Ավիվ՝ նշելով, որ սպասում են իրավիճակի կարգավորմանը։

Հայերեն English Español Français Русский

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ

Մադյարը դեմ է արտահայտվել Հունգարիայում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն