Քաղաքականություն

Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թբիլիսիում հանդիպման հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թբիլիսիում հանդիպման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թբիլիսիում հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին Ալիևը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլիի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ըստ աղբյուրի՝ Ալիևը նշել է, որ եթե նման պայմանավորվածություն լինի, ապա Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչները կարող են գալ Վրաստան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ կամ եռակողմ հանդիպման համար:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում