ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է, 740-ը՝ վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է, 740-ը՝ վիրավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121458.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 40 մարդ զոհվել է, 740-ը ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով բժշկական հաստատություններին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։