Միջազգային

Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայել դեմ

1 րոպեի ընթերցում

Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայել դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական գործողությանն Իսրայելի դեմ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna-ն, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։

«Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Աջակցում ենք պաղեստինցի մարտիկներին: Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը», - ասել է նա։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում