Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան պատեղստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման գործողությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times օf Israel-ը:

Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 հրթիռ: Նրա խոսքով ՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի տարածք է ներթափանցել ցամաքից, ծովից և օդից ։ Նշվում է, որ Իսրայելը հույս ունի տասնյակ հազարավոր զինվորների կանչել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումըհայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում