Միջազգային

Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իշխանությունները կոչ են արել քաղաքացիական բնակչությանը չլքել թաքստոցները։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցնում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է մոբիլիզացնել ոստիկանական և բանակային պահուստները Հորդանանի Արևմտյան ափին և Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումներից հետո:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում