Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը:

հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցմանը, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցմանն ու հետագա շահագործմանը: Հաշվետվությունների հիման վրա նախագծերը հաստատվել են նիստի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նիստի ընթացքում քննարկվել են նաև նախագծեր, որոնք վերաբերել են արտակարգ իրավիճակների արձագանքման Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանը, Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքին: Ներկայացված նախագծերի շուրջ ծավալվել է քննարկում, որոնք վերաբերել են ինչպես նախագծերի իրականացման ընթացքին, այնպես էլ ակնկալվող արդյունքներին ու արդյունավետությանը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը և ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել և վերջնական տեսքի բերել ծրագրերի նախագծերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում