Միջազգային

Ուկրաինայում ռազմական գործողություններն ինտենսիվացել են՝ առանց առաջնագծի լուրջ փոփոխությունների

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ռազմական գործողություններն ինտենսիվացել են՝ առանց առաջնագծի լուրջ փոփոխությունների

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի արևելյան և հարավային ռազմաճակատներում շաբաթ և կիրակի օրերին մարտական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն աճել է, հետևում է Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ առավոտյան տեղեկագրում հաղորդած տվյալներից։ Բախումների թիվն ավելացել է գրեթե երկու անգամ։ Տեղի է ունեցել 38 ռազմական բախում, սակայն դրանք չեն հանգեցրել առաջնագծի էական փոփոխության։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս գիշեր Ռուսաստանն անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 3 ԱԹՍ։

Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել ՌԴ Բելգորոդի մարզի Կոզինկա գյուղին։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում