Կոմիտասի ծննդյան առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, արարողության ավարտին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ կատարել է Կոմիտասի «Ել, ել» ստեղծագործությունը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խոսելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության և կերպարի մասին, ընդգծել է, որ Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:

Նշվում է, որ Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում