Նախիջևան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության սեպտեմբերի 25-ին Նախիջևան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մի շարք ասպեկտների, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններին:

«Մեծ հաճույքով եմ այսօր այստեղ՝ Նախիջևանում, որը Թուրքիան կապում է թուրքական աշխարհի հետ։ Ես հպարտությամբ եմ հետևում 2008 թվականի իմ վերջին այցից հետո գրանցված Նախիջևանի զարգացմանը», - ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն աշխարհում եզակի դիրք են զբաղեցնում։

Նա ընդգծել է երկու երկրների հարաբերություններում Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, հատկապես՝ տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ առումով և վստահություն հայտնել, որ մարզային տրանսպորտային նախագծերի իրականացմամբ ներուժն ամբողջությամբ կիրացվի։

Թուրքիայի նախագահը նշել է նաև տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերն ու պայմանավորվածությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար համատեղ ջանքերի կարևորությունը։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի նախարար Մեհմեդ Օզհասեքին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Առևտրի նախարար Օմեր Բոլաթը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը և այլ պաշտոնյաներ։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս