Սուրբ Գայանե վանքում կատարվել է Արցախում Բաքվի ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդնիների հոգեհանգստության կարգ
1 րոպեի ընթերցում
![Սուրբ Գայանե վանքում կատարվել է Արցախում Բաքվի ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդնիների հոգեհանգստության կարգ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/09/1120397.jpg)
ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Գայանե վանքում սեպտեմբերի 24-ին, Սուրբ Պատարագի սրբազան արարողության ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդնիների հոգիների հանգստության համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։