Քաղաքականություն

Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ ՀՀ արտգործնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը խաղաղության հաստատման գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր․ ՀՀ արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հավատ և ձգտում, զգալի ջանքեր է գործադրել այդ նպատակով, բայց, ավաղ, այդ գործում․ ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին X սոցցանցում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ կերպով գրանցված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք գործընկեր խաղաղության հաստատման գործում, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք» և անընդհատ ուժ է կիրառում»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ անտեսում Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ:

«Մեսիջը պարզ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»,- նշել է Միրզոյանը:

ՀՀ արտգործնախարարի պնդմամբ՝ միջազգային համայնքը, ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ադրբեջանական ագրեսիան դատապարտելու ուժեղ քաղաքական կամք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում