Տարածաշրջանային

TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում 

1 րոպեի ընթերցում

TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական TRT հեռուստաընկերության ռուսալեզու տելեգրամյան ալիքի վերագրած ձևակերպումը, իբր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պլանավորվող ռազմական գործողությունների մասին, կեղծ է։

ԱՄՆ-ում գործող «Թուրքական տանը» լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Էրդողանը նման ձևակերպում չի արել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սաբահ»-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ի պատասխան լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին, մասնավորապես, նշել է.

«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիով։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի, Հայաստան պետության հետ կապված չէ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում