Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիային:

«Երեկվա` Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման ողջունելի լուրից հետո տարածաշրջանում ռազմական հակամարտության վերսկսումը կործանարար է տեղի բնակչության համար: Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Միացյալ Թագավորությունը ջանադրաբար աշխատում է` խթանելու երկխոսություն: Բռնության կիրառումը երբեք լուծում չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝գրել է նա X-ի իր էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում