Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռոշ Հաշանայի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Ռոշ Հաշանայի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով: Թող գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ամբողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման և նոր ձեռքբերումների տարի:

Թող հրեական համայնքը Հայաստանի ամբողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային և կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող շարունակեն զարգանալ և ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

Կրկին շնորհավորելով Ռոշ Հաշանայի տոնի առիթով՝ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն և բարձր տրամադրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում