«Արմենիա» միջազգային փառատոնի բացման համերգով մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած շքեղ համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միաժամանակ ազդարարեց «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի և նվագախմբի 18-րդ համերգաշրջանի սկիզբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

«Ինչպես և ակնկալվում էր, համերգն անցավ ամբողջությամբ լրացված դահլիճով և երաժշտասերների ու երաժիշտների ստեղծած ջերմ մթնոլորտում: Առանձնահատուկ բուռն ու հուզիչ ծափողջույններով ունկնդիրները դիմավորեցին նվագախմբի գեղարվեստական գեղակավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որի արձագանքը նույնքան ջերմ ու անկեղծ էր՝ թեև փոքր-ինչ քողարկված դիրիժորներին բնորոշ բեմական զսպվածությամբ:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգի մենակատարն էր ամերիկացի վիրտուոզ ջութակահար Սթիվեն Ուորթսը, որը հանդես է գալիս աշխարհի բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ և համընդհանուր համակրանք վայելում բարձրակարգ վարպետության և կատարման առանձնահատուկ գեղարվեստականության համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա փայլուն կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Carpe Diem» ստեղծագործությունը ջութակի և նվագախմբի համար: Դե իսկ համերգի բացմանը նվագախմբի կատարմամբ հնչեց Խաչատրյանի հանրահայտ «Հանդիսավոր պոեմը»:

«Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մաեստրո Սմբատյանը հատուկ կարևորություն է տվել միջազգային ամենամյա փառատոնի բացման համերգի առանցքում Խաչատրյանի երաժշտությունը ներկայացնելուն՝ այդ կերպ ևս մեկ անգամ մեծ կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանի վրա միջազգային լսարանին ուշադրությունը գրավելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը և կներառի յոթ համերգ՝ միջազգային ճանաչում վայելող մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ:

Նշվում է, որ «Արմենիա» փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում