Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկացնելու համար ՀՀ վարչապետի առաջին զանգը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին, մինչդեռ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ։

«Իրականում, առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Նա, վստահաբար, իրավիճակի մասին տեղեկացված է, Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է նախորդ տարվա դեկտեմբերից, ՌԴ նախագահի հետ այդ օրվանից տասնյակ զրույցներ ենք ունեցել: Ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, փոխանցի այդ ինֆորմացիան։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում