Շվեդիան մտադիր է 2024 թվականին ավելացնել ռազմական բյուջեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը հաստատել է, որ առաջարկել է զինված ուժերի ֆինանսավորումն ավելացնել ավելի քան 27 մլրդ կրոնով (մոտ 2,4 մլրդ դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:

Ավելի վաղ Dagens Nyheter թերթը հայտնել էր, որ Շվեդիան հաջորդ տարի կավելացնի ռազմական բյուջեն ավելի քան 20 միլիարդ կրոնով (մոտ 1,8 միլիարդ դոլար), ինչը կհամապատասխանի պաշտպանության համար ՀՆԱ-ի 2 տոկոսն օգտագործելու ՆԱՏՕ-ի ծրագրին:

«2024 թվականի բյուջեի նախագծում առաջարկվում է զինված ուժերի ֆինանսավորումը ավելացնել լրացուցիչ 700 միլիոն կրոնով, ինչը, ավելացման ուղղումների և ավելի վաղ ընդունված որոշումների հետ մեկտեղ, կհանգեցնի ավելի քան 27 միլիարդ կրոնով (մոտ 2,4 միլիարդ դոլար) ֆինանսավորման աճին 2023-ից մինչև 2024 թվականը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ