«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության հիմնադրի «Ֆոտոաուրա» լուսանկարչական գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի «Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի շնորհանդեսը և ալբոմում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը: Նարեկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել իր ընկերներն ու բարեկամները, որոնցից շատերի նկարները տեղ են գտել գրքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միջոցառման ընթացքում Նովա»ժողովրդականնվագարանների անսամբլը կատարեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից Սարոյի արիան (մեներգիչ՝ Արման Առաքելյան), Արա Գևորգյանի «Արցախ» և Կոստանդին Պետրոսյանի «Հայաստան» (մեներգիչ՝ Արման Առաքելյան) ստեղծագործությունները:

Անակնկալ կատարմամբ հանդես եկան Նարեկ Հարությունյանի զավակները՝ Նովա և Քնար Հարությունյանները:

Խոսելով Նարեկ Հարությունյանի մասին՝ նրա եղբայրը՝ Սարո Հարությունյանը, որ հանդիսանում է գրքի հովանավորը, ասաց, որ Նարեկը «Նարեկացի» արվեստի միության բաբախող սիրտն է, խթանող ուժը: Նրա խոսքով՝ ազգապահպանության գործում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա, Նարեկ Հարությունյանը դա անում է հայ մշակույթի պահպանմամբ և տարածմամբ:

«Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի հեղինակ Նարեկ Հարությունյանն իր խոսքը սկսեց Աստծուն փառք տալով, նշեց, որ սերը հայրենիքի և մշակույթի հանդեպ ժառանգել է ծնողներից, որի լավագույն դրսևորումը «Նարեկացի» արվեստի միությունն է, որն արդեն 19 տարեկան է:

Միջոցառման ավարտին բոլոր ներկաները ստացան լուսանկարչական ալբոմ-գրքի իրենց օրինակը՝ հեղինակի ստորագրությամբ:

Հայերեն

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով