Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Ինչպես հայտնի է դառնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա,որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա համար:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում