Հասարակական

Փամբակ գյուղում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգ

1 րոպեի ընթերցում

Փամբակ գյուղում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգ

ԳԱՎԱՌ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փամբակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Փամբակի խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 999 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 1355,35 մետր խմելու ջրագծի վերակառուցում, 1 բաշխիչ- թողարկիչ, 1 թողարկիչ, 2 օդահան հորերի հիմնովին կառուցում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 21-ից և 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ արդեն մոտենում են ավարտին։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լեյվլ» ընկերությունը։

Ծրագրի իրականացման արդյունքում Փամբակում հիմնովին կբարելավվի խմելու ջրի մատակարարումը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում