Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և ԼՂ-ում
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և ԼՂ-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1117898.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ oգոստոսի 23-ին տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և ՀՀ Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։