Տարածաշրջանային

Վատ եղանակը հեղեղումներ է առաջացրել Ստեփանծմինդայում

1 րոպեի ընթերցում

Վատ եղանակը հեղեղումներ է առաջացրել Ստեփանծմինդայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վարարած գետը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ սահմանամերձ Կազբեգի շրջանի Ստեփանծմինդա ավանի և Գերգեթի գյուղի բնակիչների համար. հեղեղվել են ճանապարհները, և ջրով են լցվել տների առաջին հարկերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Արդեն սկսվել են վատ եղանակի հետևանքների վերացման աշխատանքները, այդ թվում՝ Գերգեթիի քոթեջների հարակից տարածքում։

Տուժած հատվածներում են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ բնակչությունն ապահով վիճակում է, նրանց վտանգ չի սպառնում։

Ստեփանծմինդան Վրաստանում հայտնի կլիմայական և բալնեոլոգիական հանգստավայր է։ Վրացերենից թարգմանաբար Ստեփանծմինդա նշանակում է սուրբ Ստեփան։ Ավանը 1921-2007 թվականներին կոչվել է Կազբեգի։ Այն գտնվում է Թբիլիսիից 165 կմ հյուսիս՝ Կազբեկ լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1744 մետր բարձրության վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում