Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով. Արամ Ա-ն Իրանի դեսպանության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակության հետ հանդիպմանը:

«Հինգշաբթի, 10 Օգոստոս 2023-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատունէն պատուիրակութիւն մը։

Քննարկումներու ընթացքին, Վեհափառ Հայրապետը դատապարտեց Շուէյտի մէջ Քուրանի հրկիզման երեւոյթը եւ կարեւորեց քրիստոնեայ-իսլամ համակեցութեան եւ երկխօսութեան առաւել եւս զարկ տալու հրամայականը։

Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը յատուկ կերպով անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման հարցին։ Ան ընդգծեց, որ Իրանը մեզի համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ ան իր կարելին շարունակէ կատարէ Բերձորի (Լաչին) միջանցքին շուտափոյթ վերաբացման հարցին գծով՝ նկատի ունենալով աւելի քան 120 հազար հայերու սովամահ դառնալու դառն իրականութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն