Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Լիսաբոն` կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Լիսաբոն՝ մասնակցելու Երիտասարդության համաշխարհային օրվան: Դա երիտասարդ հավատացյալների, հիմնականում՝ կաթոլիկների փառատոն է, որը տևում է մի քանի օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը։

86-ամյա քահանայապետի ներկայիս առաքելական ուղևորությունը, որը նրա 42-րդ արտասահմանյան ուղևորությունն է, կտևի չորս օր և կներառի այցելություն Մարիամ Աստվածածնի կաթոլիկական սրբավայր Ֆաթիմա քաղաքում:

Երիտասարդության համաշխարհային օրը, որի առթիվ գումարվում է տարբեր երկրների երիտասարդության համագումարը, սահմանվել է հովվապետ Հովհաննես Պողոս II-ի (1920-2005) կողմից 1986 թվականին: Այդ ժամանակվանից այն տեղի է ունենում երկու-երեք տարին մեկ անգամ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետերի մասնակցությամբ։

Պորտուգալիայի մայրաքաղաքում սպասվում է միջոցառման մինչև 1 միլիոն մասնակից, թեև մինչ այժմ պաշտոնապես գրանցվել է մոտ 330 հազար մարդ։

Ֆրանցիսկոսն այցը կսկսի Պորտուգալիայի ղեկավարությանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված կոչով։ Առաջին իսկ օրը Հռոմի պապը կանցկացնի պաշտոնական հանդիպումներ, ինչպես նաև կշփվի տեղի հոգևոր դասի ներկայացուցիչների հետ։

Օգոստոսի 3-ին հովվապետը կհանդիպի երիտասարդության հետ և պաշտոնապես կբացի փառատոնը։ Օգոստոսի 4-ին տեղի կունենա խաչերթ, օգոստոսի 6-ին՝ եզրափակիչ պատարագը։ Օգոստոսի 5-ին նախատեսվում է այցելություն Ֆաթիմա, որտեղ, ըստ կաթոլիկ ավանդության, 1917 թվականի հուլիսի 13-ին Մարիամ Աստվածածինը հայտնվել է տեղի երեք հովվուհիների։ Այնտեղ Ֆրանցիսկոսը կաղոթի հիվանդների հետ։ Վերադարձը Հռոմ սպասվում է օգոստոսի 6-ի ուշ երեկոյան:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում