Տնտեսություն

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգան կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 29-ին մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր Լիգան, որի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը կհամագործակցեն նոր ձևաչափով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին այս մասին տեղեկացրին IDBank-ից:

«Ինչպես հայտնի է, IDBank-ը հանդիսանում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ Այժմ կազմակերպություններն ընդլայնում են համագործակցության շրջանակը։ ՀՖՖ-ն և IDBank-ը և ձեռք են բերել համաձայնություն համագործակցել նաև Հայաստանի Պրեմիեր Լիգայի շրջանակում։ Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգան առաջիկա մրցաշրջանում կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով իրադարձությանը, նշել է․ «Արդեն մի քանի ամիս է՝ համագործակցում ենք IDBank-ի հետ: Այժմ ընդլայնում ենք համագործակցության շրջանակը։ Վստահ եմ, որ կկարողանանք միասին նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և հայկական ակումբային ֆուտբոլի զարգացմանը»:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ հույս ունեն, որ IDBank-ի և ՀՖՖ-ի միջև համագործակցությունը կնպաստի բնակչության էլ ավելի լայն զանգվածներում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության աճին և միջազգային ասպարեզում հայկական ֆուտբոլի ճանաչելիության բարձրացմանը։ «Ուրախ ենք, որ մեր համագործակցությունից ի վեր մեր տղաները հզոր հաղթանակներ են տարել։ Հույս ունենք, որ այս առաջնությունն էլ ավելի հաջող ընթացք կունենա, և մեր թիմերն էլ ավելի մեծ հաջողություններ կգրանցեն», - նշում է Մհեր Աբրահամյանը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում