Հայաստանն առաջին անգամ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ իրենց նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը և կարող են բաժանվել թեմատիկ չորս խմբի՝ նյութական ժառանգություն, ոչ նյութական ժառանգություն, բնության ժառանգություն, թվայնացված ժառանգություն։

Ծրագիրն ունի մրցութային բնույթ և դիմողներին հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում հանրահռչակել իրենց պատմությունները ողջ Եվրոպայում՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքէջի և գրքույկների տպագրության միջոցով։

Մրցույթին ներկայացվում են Եվրոպայի շուրջ 50 երկրի պատմություններ։ Այս տարի Հայաստանից ներկայացվել է շուրջ 10 պատմություն։ Առաջին անգամ Հայաստանից ներկայացված պատմությունը՝ Խնկո Ապորանվան ազգային մանկականգրադարանի «Հեքիաթի դեսպանները» կրթական ծրագիրը հաղթողների շարքում է, որը կստանա 10 000 եվրո դրամաշնորհ՝ կրթական ծրագրի զարգացման համար։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ժառանգության պահպանմանն ու մշակութային փոխըմբռնմանը նպաստող նախաձեռնությունների շրջանակում «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը հրավիրում է տարբեր մշակույթների մարդկանց՝ այցելել և հեքիաթ պատմել իրենց մայրենի լեզվով:

Հայերեն العربية

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա